Գիտնականները լազերի միջոցով սուպերմետաղ են ստացել
Ամերիկացի գիտնականները գերկարճ լազերների միջոցով կարողացել են մետաղից սուպերմետաղ ստանալ: Այս մասին հայտնում է «Գազետան»՝ The Journal of Applied Physics-ում տեղ գտած անդրադարձին հղումով:
Ստացված գերմետաղը կարողանում է վանել ջուրը, լույս կլաներ և ինքնամաքրվել:
Գերկարճ լազերները օպտիկական քվանտային գեներատորներ են, ոոնք ունակ են լազերային ճառագայթման իմպուլսներ արձակել: Այդ ճառագայթումը, մետաղի մակերևույթին նանոկառույցներ ստեղծելով, կարողացել է տիտանից բազմաֆունկցիոնալ նյութ ստանալ, որը ստեղծողները սուպերմետաղ են անվանել:
Գիտնականներն ասում են, որ իրենց ստացածը իր որակներով գերազանցում է նախկինում լազերի միջոցով ստացված բոլոր այլ նյութերը: Նրանք համոզված են, որ իրենց ստեղծածը էական ներդրում կունենա նոր սարքերի ու տեխնոլոգիաների ստեղծման գործում:










