Oppo ընկերությունը ներկայացրել է 5.9 դյույմանոց էկրանով նոր U3 սմարթֆոնը (լուսանկարներ)

16:13 • 22.01.15

Չինական Oppo ընկերությունը ներկայացրել է U3 կոչվող 5.9 դյույմանոց էկրանով իր նոր սմարթֆոնը, գրում է 3dnews.ru-ն՝ GSMArena-ին հղումով։

 

Օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է, իսկ սովորական հիշողությունը՝ 16 ԳԲ, կշռում է 195 գրամ, աշխատում է Snapdragon 801 պրոցեսորով և MT6752 չիպով, որն ունի 1,7 ԳՀց հզորություն։

 

Սմարթֆոնն ունի Wifi, Bluetooth, Micro USB, 4G, ինչպես նաև աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով։

 

Սարքը համալրված է առջևի 5 ՄՊ և ետևի 13 ՄՊ տեսախցիկներով։


Սմարթֆոնի արժեքը 450 դոլար է։

pocketnow.com

 

Oppo ընկերությունը ներկայացրել է 5.9 դյույմանոց էկրանով նոր U3 սմարթֆոնը (լուսանկարներ)