ԱՄՆ-ի ազգային արխիվում հրապարակվել են 1947-1969թթ գրանցված ՉԹՕ-ների շուրջ գաղտնիքների բացահայտումները (լուսանկարներ)
ԱՄՆ-ի կառավարությունը և ռազմաօդային ուժերը երկար տարիներ ուսումնասիրել և փորձել են բացատրություններ գտնել լուսանկարված անհայտ թռչող օբյեկտների վերաբերյալ։ Արդյունքում՝ այժմ առցանց հարթակում հասանելի են 1947-ից մինչև 1969-ն արված ՉԹՕ-ների (չբացահայտված թռչող օբյեկտներ) լուսանկարներն ու դրանց հետ կապված բացատրությունները կամ բացահայտումները, գրում է Daily Mail-ը:
ԱՄՆ-ի կողմից մշակվել է Project Blue Book նախագիծը, որը ներառում է ՉԹՕ-ների ավելի քան 12 000 դեպք, որոնց մեծ մասը բացահայտվել է, իսկ 700-ը մնում է «դեռ անհայտ» թղթապանակի մեջ:
Շատ անգամ լուսանկարչական ապարատի կամ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով լուսանկարներն անհաջող են ստացվել կամ էլ բացարձակապես անհեթեթ թվացող պատճառներով խլել են մասնագետների ժամանակը:
Ինչպես, օրինակ, հայտնի դեպքերից մեկը՝ իբր տղամարդը լուսանկարել էր թռչող ափսե, իրականում հեռվում ամպերի կուտակում է եղել:

Ամենահայտնի պատկերը, որը ստացել էր Lubbock Lights անվանումը, ներկայացվել էր ԱՄՆ-ի օդուժին 1951-ի օգոստոսի 30-ին: Պարզվել էր, որ այն իրականում Pluvialis տեսակի թռչունների երամն է, որոնց փորիկների սպիտակ փետուրներն արտացոլել են քաղաքի լույսերը:
Քենեթ Առնոլդի նկարած, սակայն առայժմ չբացահայտված 9 ՉԹՕ-ները, որոնք լուսանկարվել են Մաունթ Ռայներում, 1947-ի հունիսի 24-ին: 
Նեբրասկայում 1965-ին արված այս լուսանկարը ևս բացատրություն չստացած լուսանկարների շարքից է: 

Օհայո նահանգում 1957-ին այս խորհրդավոր քարը գտած անձը մեկնաբանել է այն որպես անհայտ քաղաքակրթության վկայություն, սակայն գիտնականները սկզբում կարծել են, որ այն իրականում սովորական 100-ամյա աստերոիդ է, բայց հետո պարզվել է, որ այն պարզապես սառցադաշտի նստվածք է: 
Թռչող սուզանավի նման ՉԹՕ-ն հավանաբար սովորական դիրիժաբլ է, որն այդ տարիներին բավական տարածում է ունեցել, հատկապես՝ Նյու Յորքում, որտեղ արվել է լուսանկարը:
Project Blue Book-ի ամերիկացի մասնագետների խումբը, ովքեր զբաղվել են անհայտ թռչող օբյեկտների դեպքերի գրանցմամբ, լուսանկարների ուսումնասիրմամբ և արխիվացմամբ:

Այժմ Project Blue Book-ի բոլոր ՉԹՕ-ները հասանելի են ազգային արխիվի համապատասխան առցանց հարթակում` այստեղ:











