WhatsApp-ը թողարկել է մեսենջերի վեբ-տարբերակը

08:52 • 22.01.15

Հաղորդագրություններով փոխանակվելու WhatsApp հայտնի բջջային հավելվածը ստեղծած ընկերությունը թողարկել է իր ծրագրի վեբ-տարբերակը, որից կարելի է օգտվել համակարգչով կամ նոթբուքով, գրում է interfax.ru-ն:

 

Այն այժմ աշխատում է միայն Google Chrome դիտարկիչում:

 

Վեբ-տարբերակում օգտատերերին հաստատելու համար օգտագործվում է QR-կոդերի համակարգը: Որպեսզի օգտատերը սեփական հաշվով մուտք գործի մեսենջեր, որը բջջային տարբերակում կապված է հեռախոսահամարի հետ, անհրաժեշտ է WhatsApp-ի թարմացված տարբերակով սմարթֆոնն օգտագործելով՝ համակարգչի էկրանից ֆիքսել QR-կոդը: Դրանից հետո երկու տարբերակները՝ բջջայինը և համակարգչայինը, կապվում են իրար:

 

Ներդրված QR սքաներով մեսենջերի նոր տարբերակը հասանելի է միայն Android-ի, Windows Phone-ի և BlackBerry-ի համար: iOS-ի համար այն դեռ հասանելի չէ:

WhatsApp-ը թողարկել է մեսենջերի վեբ-տարբերակը