Google-ը ղրիմցիների համար կսահմանափակի որոշ ծառայություններ
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է Ղրիմի բնակիչների համար սահմանափակել որոշ ծառայություններ:
Ինչպես նշում է tass.com-ը, խոսքը վերաբերում է AdWords և AdSense ծառայություններին, իսկ փետրվարի 1-ից սահմանափակումները կվերաբերեն նաև Google Play հավելվածների առցանց խանութին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերությունը ղրիմցիների համար հասանելի կպահի Google-ի անվճար ծառայությունները` Gmail-ն ու Google Earth-ը:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «վերջերս ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ղրիմի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել, իսկ իրենք, լինելով ամերիկյան ընկերություն, պարտավոր են դրանց հետևել»:










