Բրիտանացին հին Ford Granada-ն վերածել է Zonda սուպերքարի կրկնօրինակի (լուսանկարներ)

13:39 • 23.01.15

Բրիտանացի ավտոմեխանիկ Նիք Թրումանը 1990թ.արտադրության Ford Granada մեքենան, որը նա գնել է 150 դոլարով, վերածել է 1.5 մլն դոլար արժողությամբ Pagani Zonda սուպերքարի կրկնօրինակի:

 

Nick Truman, pictured,  spent £15,000 building his own version of the £1million Pagani Zonda supercar 


Ինչպես նշում է  The Daily Mail-ը, 53-ամյա տղամարդն այս հրաշալի ձևափոխությունն իրականացրել է 5 տարում` պակասող մասերը գնելով eBay առցանց  խանութից:

 

He took his car to Bahrain where he was allowed to drive it on the roads, although it is not legal in the UK

 

Նա պատմել է, որ ի սկզբանե ցանկացել է ստեղծել Jaguar մեքենայի կրկնօրինակը, սակայն հետո մտափոխվել է: Քանի որ բրիտանացին երբևէ իրական Zonda չի տեսել, ուստի որոշել է գնել դրա  խաղալիք տարբերակն ու ուսումնասիրել այն:

 

 

Քրտնաջան աշխատանքի անթիվ-անհամար ժամեր ծախսելուց հետո Թրումանը ստեղծել է 500 ձիաուժ հզորությամբ մեքենա, որը դեռևս պետք է փորձարկվի: Նա նաև հավելել է, որ մեքենայի ստեղծման համար ծախսել է մոտ 25 հազար դոլար:

Having never seen the car in real life, he started out using a child's toy to work out the details 


 

Բրիտանացին հին Ford Granada-ն վերածել է Zonda սուպերքարի կրկնօրինակի (լուսանկարներ)