Google ընկերության ղեկավարը կանխատեսել է ինտերնետի «մահը»

08:48 • 23.01.15

Google ընկերության ղեկավար Էրիկ Շմիդթը շվեյցարական Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է, որ ինտերնետի օրերը հաշված են, փոխանցում է Газета-ն։

 

«Ինտերնետը կանհետանա։ Այնքան շատ IP-հասցեներ կլինեն, այնքան շատ սարքավորումներ, իրեր՝ ձեզ վրա, իրեր, որոնց հետ փոխգործակցում եք, որ դուք նույնիսկ կդադարեք դա զգալ»,- ասել է Շմիդթը։

 

Ընկերության ղեկավարն ուշադրություն է հրավիրել բազմաթիվ հզոր տեխնիկական հարթակների հայտնվելու վրա, որոնք ազդում են «գերակայության կարգի վրա»։

 

Նա նշել է, որ այժմ բացարձակ անհնար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի բջջային հավելվածների ենթակառուցվածքը, քանի որ ի հայտ են գալիս նոր խաղակիցներ, որոնք հզորացնում են սմարթֆոնների ուժը, որոնք, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան գերհամակարգիչներ։

Google ընկերության ղեկավարը կանխատեսել է ինտերնետի «մահը»