Ժնևյան ավտոսրահում կներկայացվի Volkswagen Passat CC նորագույն կոնցեպտը

19:11 • 23.01.15

Մարտի սկզբին Ժնևյան ավտոսրահում Volkswagen-ը կներկայացնի Passat CC նոր մոդելի կոնցեպտային տարբերակը:


Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Auto Motor und Sport պարբերականին հղումով, նոր մոդելի  կառուցման մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Volkswagen-ի գլխավոր դիզայներ Կլաուս Բիշոֆֆը` անցյալ տարվա հոկտեմբերին:


Վերջինս հայտնել էր, որ մոդելը կստանա MQB մոդուլային շասին և մոտ 100 մմ-ով ավելի երկար կլինի Passat-ի սովորական սեդանից: Բացի այդ` մեքենան կներկայանա առավել սպորտային  արտաքինով:

 

В Женеве покажут концепт Volkswagen Passat CC

 

 

Ժնևյան ավտոսրահում կներկայացվի Volkswagen Passat CC նորագույն կոնցեպտը