Sony-ն կփոխհատուցի PlayStation Network-ի աշխատանքի խափանումների համար

18:08 • 23.01.15

Sony Computer Entertainment Europe ընկերությունը ներողություն է խնդրել օգտատերերից ձմեռային արձակուրդների շրջանում հաքերների հարձակման հետևանքով PlayStation Network-ի աշխատանքի խափանումների համար, գրում է gazeta.ru-ն: PlayStation Network-ի հաշիվների սեփականատերերին ուղարկված հաղորդագրության մեջ ընկերությունը շնորհակալություն է հայտնում օգտատերերին համբերության համար:


Որպես փոխհատուցում ընկերությունը 5 օրով կերկարացնի PlayStation Plus-ի այն օգտատերերի բաժանորդագրությունը: Բացի այդ, PSN-ի բոլոր օգտատերերը կստանան PlayStation Store-ի որոշ ապրանքների համար 10 տոկոս զեղչ:

Sony-ն կփոխհատուցի PlayStation Network-ի աշխատանքի խափանումների համար