Twitter-ում այսուհետ թվիթները թարգմանելու հնարավորություն կլինի
Twitter-ը այսուհետ կթարգմանի բոլոր թվիթներ` օգտագործելով Bing –ի համակարգչային թարգմանությունը:
Ինչպես հաղորդում է The Independent-ը` օգտատերերը կարող են սեղմել փոքրիկ գլոբուսի նշանի վրա` թարգմանելու օտար լեզվով գրած թվիթները, որի թարգմանությունը կհայտնի բնօրինակ թվիթի տակ:
Գործառույթը պետք է միացվի հաշվի պարամետրերում (account settings), որից հետո այն հասանելի կլինի twitter.com-ի և TweetDeck-ի բոլոր օգտատերերին, ինչպես նաև՝ iOS և Android համակարգեր օգտագործողներին:
Գործիքի միջոցով կարելի է 40 լեզվով զուգահեռ թարգմանություններ անել:










