20 տարի առաջ կուրացած ամերիկացին սկսել է տեսնել eSight ակնոցի շնորհիվ (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Բուֆալո քաղաքում ծնված և ԱՄՆ-ի օդուժում 18 տարի ծառայած պատերազմի վետերան Մարկ Քորնելը կորցրել է իր տեսողությունը 20 տարի առաջ, երբ Լայմի հիվանդությամբ է վարակվել տիզ միջատի խայթոցից, սակայն նրան հաջողվել է կրկին տեսնել eSight ակնոցի շնորհիվ, գրում է Daily Mail-ը:
Քորնելը պատմել է, որ ակնոցը կրելով՝ անկրկնելի զգացողություններ է ունեցել: Նոր տեխնոլոգիան ավելի պայծառ, հատուկ գունային և լուսային կարգավորումներով պատկեր է փոխանցում ակնոցի ներսի երկու էկրանին, ինչը թույլ է տալիս այն կրողին ավելի պարզ և մանրամասն տեսնել:
Ակնոցն արժե 15 000 դոլար, սակայն այն արտադրող ընկերությունն աջակցում է պատերազմի վետերաններին և տեսողության խնդիրներ ունեցող անձանց՝ դրամահավաքություն կազմակերպելու և eSight սարքը ձեռք բերելու հարցում:

















