Fujitsu-ն ներկայացրել է Stylistic Q775 և Lifebook T725 պլանշետները (լուսանկարներ)

17:20 • 24.01.15

Fujitsu ընկերությունը Ճապոնիայում 2015-ի իր աշխատանքը սկսել է նոր Stylistic Q775 և Lifebook T725 պլանշետների ներկայացմամբ, գրում է 3dnews.ru-ն:


Երկու նորույթների գլխավոր առանձնահատկությունը մեծ էկրանն է:


Lifebook T725-ը օժտված է 12,5 դյույմանոց IPS էկրանով և կարող է կառավարվել ստիլուսով: Համակարգչի էկրանը ճկվող է, կարող է նաև առանձնանալ ստեղնաշարից:


Համակարգչի կոշտ սկավառակի տարողությունը 500 ԳԲ է, քաշը՝1,8կգ:

Lifebook T725-ը ունի 2ՄՊ տեսախցիկ, Bluetooth 4.0, Wi-Fi,  HDMI պորտ, VGA և 3 USB-ներ:


Մյուս նորույթը՝ Stylistic Q775-ը ունի 13,3 դյույմանոց Full HD (1920 × 1080) էկրան: Առջևի տեսախցիկը՝ 2ՄՊ, հետևինը՝ 8ՄՊ:


Այն ունի Bluetooth 4.0 և Wi-Fi, ինչպես նաև 4G/LTE և 3G/UMTS ցանցերին միանալու հնարավորություն, USB 3.0, USB 2.0, HDMI-ը հնարավորությունները ներառյալ:

Այս սարքի քաշը կազմում է մոտ 990 գրամ:

Երկու մոդելներն էլ աշխատում են 64 բիթանոց Windows 7 Professional,  Windows 8.1 կամ  Windows 8.1 Pro օպերացիոն համակարգերով:


Սարքերի արժեքի մասին ոչինչ չի նշվում:


Fujitsu-ն ներկայացրել է Stylistic Q775 և Lifebook T725 պլանշետները (լուսանկարներ)