Բիլ Գեյթսը կդառնա The Verge կայքի հրավիրյալ խմբագիր
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կդառնա ամերիկյան տեխնոլոգիական The Verge կայքի փետրվար մասվա խմբագիրը, գրում է rbc.ru-ն։
«The Verge-ի լսարանը՝ հրաշալի մարդկանց մի խումբ է, ովքեր մտածում են տեխնոլոգիաների մասին և գիտեն, թե ինչ առաջընթաց է եղել այս ոլորտում»,- ասել է Գեյսթը կայքի գլխավոր խմբագիր Նիլայ Պատելին տված հարցազրույցում։
Ամբողջ փետրվար ամսվա ընթացքում կթողարկվեն անիմացիոն հոլովակներ «Մեծ ապագա» շարքից, իսկ տեքստը կկարդա Գեյթսը։
Խմբագրությունը կհրապարակի նաև համատեղ մշակված նյութեր, որոնցում մանրամասն կպատմվի, թե ինչպես մոտակա 15 տարում փոփոխությունները առողջապահության, ֆերմերության, տնտեսության և կրթության ոլորտում կազդեն ամբողջ աշխարհում աղքատ բնակչության կյանքի վրա։ Շեշտադրումը կարվի նրա վրա, թե ինչ դեր կկատարեն դրանում տեխնոլոգիաները։










