10 րոպե մաստակ ծամելը 100 մլն վնասակար բակտերիա է ոչնչացնում բերանում. հետազոտություն

00:19 • 24.01.15

Հոլանդացի համալսարանական գիտնականների կատարած վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ մաստակ ծամելը նպաստում է բերանի վնասակար բակտերաների ոչնչացմանը:


Ինչպես ներկայացնում է  Daily Mail-ը` հետազոտողները պարզել են, որ մեկ մաստակը 10 րոպեում կարող է 100 մլն բակտերիա վերացնել, որը կազմում է թքի բակտերիալ պարունակության 10 տոկոսը:


Ուսումնասիրող գիտնականները նշում են, որ մաստակը նույնքան արդյունավետ է, որքան թելով ատամները մաքրելը, թեև դրանցից յուրաքանչյուրը բերանի տարբեր հատվածներ է մաքրում:


Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Plos One ամսագրում, անցկացրել են Գրոնինգենի համալսարանի գիտնականները:
 

 

 

10 րոպե մաստակ ծամելը 100 մլն վնասակար բակտերիա է ոչնչացնում բերանում. հետազոտություն