Թե ինչպես է տան օդի աղտոտվածությունն ազդում առողջության վրա
Փորձագետները զգուշացնում են, որ տան օդի աղտոտվածությունը սրտային հիվանդություններ, քաղցկեղ և շնառական խնդիրներ ձեռք բերելու վտանգ է առաջացնում:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Toxic Home Syndrome ախտանիշը, որով տառապում է մոտ 15.3 մլն ընտանիք Մեծ Բրիտանիայում, առողջության քայքայման աղբյուր է դառնում տան օդաշրջանառության պատճառով:
Գիտնականներն զգուշացրել են, որ տնային աշխատանքները, ինչպես օրինակ՝ ճաշ պատրաստելը կամ լվացքը, կարող են հանգեցնել ընտանիքի անդամների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների, թոքերի քաղցկեղի և ասթմայի առաջացման:
Վառարանի առաջացրած կամ լվացող միջոցներից արտազատվող օքսիդները, փոշին և այլ մասնիկներ թաքնվում են պատերի ճեղքերում կամ հագուստի վրա, որոնք ևս ազդում են առողջության վրա:
Հազը, աչքերի արցունքակալումը, գլխապտույտը, հոգնածության զգացողությունը և գլխացավերը տան վատ օդափոխանակության հարուցած սովորական աշխատնիշերն են: Մինչդեռ որոշ դեպքերում առավել վտանգավոր ախտանիշեր են ի հայտ գալիս, ինչպիսիք են աչքերի բորբոքումը, մկանային ցավը, ցանը, շնչառական խնդիրները, ասթման, տաքությունը կամ դողը, մազաթափությունը, քթի արյունահոսությունը և թոքերի հիվանդությունը:










