Գիտնականները դանդաղեցրել են լույսի արագությունը
Բրիտանացի ֆիզիկոսները հայտնել են ֆոտոնների (լույսի մասնիկ) ուսումնասիրության մասին, որոնք վակուումում տեղաշարժվում են պակաս արագությամբ, քան լույսի արագությունը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` New Scientist-ին հղումով:
Ինչպես հայտնի է` լույսի արագությունը վակուումում կայուն ֆիզիկական մեծություն է և հավասար է մոտավորապես 300 000 կմ-ի մեկ վայրկյանում, սակայն արագությունը փոքրանում է, եթե լույսը տարածվում է միջավայրում:
Այս երևույթի հետ է կապված լույսի բեկումը: Օրինակ՝ ջրում տեղադրված առարկան բեկման պատճառով ավելի մոտ է թվում, քան իրականում:
Հետազոտության ժամանակ գիտնականները չափել են լույսի տարածման արագությունը վակուումում: Այդ միջավայրում էլեկտրական և մագնիսական դաշտերի լարման վեկտորները հարթ ալիքի պարագայում տատանվում են` շարժվելով ալիքի ուղղությամբ: Ուսումնասիրելով տարբեր միջավայրերում ֆոտոնների շարժը` գիտնականները եզրակացրել են, որ մեկ մետրի տարածությունը անցնում են մի քանի միկրոմետր ուշացումով, ինչը նշանակում է, որ դրա արագութունը ավելի քիչ է, քան լույսի արագությունը վակուումում` մոտավորապես մեկ հազարերորդական տոկոսով:










