Օրական մի բուռ ընկույզը բավարար է լավ հիշողություն ունենալու համար. գիտնականներ
Լոս Անջելեսի համալսարանի Բժշկագիտության դպրոցի գիտնականների նոր զեկույցի համաձայն` օրական մի բուռ ընկույզի օգտագործումը կարող է բարելավել հիշողությունը, ինչպես նաև՝ նպաստել ճանաչողական գործառույթի, կենտրոնացման և տեղեկության մշակման արագության բարեկավմանը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` հետազոտության ընթացքում պարզվել է, որ ճանաչողական գործառույթը համեմատաբար ավելի մեծ է եղել ընկույզ օգտագործող մասնակիցների մոտ` անկախ տարիքից, սեռից և ազգային պատկանելությունից:
Այս խաչաձև ուսումնասիրությունը առաջին մեծ վերլուծությունն է ընկույզի սպառման և ճանաչողական գործառույթի վերաբերյալ: Այն նաև առաջինն է, որի ժամանակ ուսումնասիրվել են ԱՄՆ-ի բնակչության տվյալները` ներառելով 1-90 տարեկան անձանց:










