NASA-ն սպասում է պատմության մեջ Պլուտոնի առաջին լուսանկարներին
NASA-ի «Նոր հորիզոններ» տիեզերական ապարատը շուտով կանի Պլուտոն մոլորակի առաջին լուսանկարները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Նոր հորիզոններ» սարքը տիեզերք է ուղարկվել ինը տարի առաջ: Երկրից մինչև Պլուտոն հեռավորությունը կազմում է մոտ հինգ միլիարդ կիլոմետր:
Պլուտոնի առաջին լուսանկարները թույլ կտան ավելի հստակ նախագծել այս տարվա հուլիսին նախատեսված «Նոր հորիզոնների» թռիչքը երկրագնդի մոտակայքում:
Ոչ մի տիեզերական նավ նախկինում երբեք չի հետազոտել ո՛չ այս մոլորակը, ո՛չ էլ նրա՝ մեզ հայտնի հինգ արբանյակները:










