Ռուս գիտնականներն սկսել են ուսումնասիրել Անտարկտիդայի տիեզերական փոշին
Ռուս գիտնականները Սանկտ Պետերբուրգի միջուկային ֆիզիկայի ինստիտուտից (ՊՄՖԻ) առաջին անգամ Անտարկտիդայում հիմնել են լաբորատորիա բաց երկնքի տակ, գրում է rg.ru-ն:
Հատուկ սարքերը այսուհետ հավաքագրելու են տիեզերական փոշին, որը գիտնականները հույսով են, որ կօգնի բացահայտելու այսպես կոչված «կյանքի սերմերը»՝ օրգանական մոլեկուլներ, ամինոթթուներ և ազոտի հիմքեր: Այս մասին հայտնել է ՊՄՖԻ-ի լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բուլատը:
Ուսումնասիրություններն անցկացվելու են Անտարկտիդայում գտնվող ռուսական «Վոստոկ» կայանի մոտակայքում:
Գիտնականները տեղում վերցնելու են ձյան նմուշներ, հալեցնելու են դրանք և ուսումնասիրելու են՝ տիեզերական փոշու մասնիկներ գտնելու ակնկալիքով:










