Ռուսաստանում դեռևս Էբոլայի ներթափանցման վտանգ կա. ՌԴ առողջապահության նախարարություն
Ռուսաստանում պահպանվում է Էբոլա վիրուսի ներթափանցման վտանգը: Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության` մարդու առողջության պահպանման և սանիտարահամաճարակային հարցերով վարչության տնօրեն Մարինա Շևիրևան:
«Մենք Էբոլայի բնական օջախներ չունենք, սակայն միշտ ներթափանցման վտանգ կա: Այդ իսկ պատճառով վիրուսի առաջացման վտանգը չի հանվում», - ասել է վերջինս:
Նա նշել է նաև, որ ՌԴ առողջապահության նախարարությունը, «Ռոսպոտրեբնադզորը» և տրանսպորտի նախարարությունը պատրաստ են կանխելու վիրուսի տարածումը երկրի տարածքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էբոլա վիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը լայն կիրառման համար պատրաստ կլինի 2016-ին:










