Տեսախցիկը ֆիքսել է Մեքսիկայում հրաբխի ժայթքումը (տեսանյութ)

15:59 • 25.01.15

Մեքսիկայի արևմտյան ափին՝ Կոլիմա նահանգում գտնվող Կոլիմա հրաբուխը, որը նաև հայտնի է «Կրակի հրաբուխ» անունով, երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Այնուամենայնիվ, հետազոտողները միևնույն է զարմացած էին այս շաբաթ, երբ Կոլիմա հրաբուխը ժայթքեց՝ մոխիրը տարածելով մոտ 4 կիլոմետր բարձրությամբ, գրում է The Daily Mail-ը:


Հրաբուխը դիտելու համար տեղադրված տեսախցիկի նկարահանած կադրերով արագացված տեսանյութը ցույց է տալիս անսպասելի ժայթքումը:


Հրաբուխը երկար տարիներ գրավել է երկրաբանների և գիտնականների ուշադրությունը: Ամեն օր փոքրիկ ժայթքումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում փոքր քանակությամբ մոխիր է դուրս թափվում: Սակայն, այս շաբաթվա ժայթքումը ամենամեծն է եղել վերջին ամիսների ընթացքում:

 

 

Տեսախցիկը ֆիքսել է Մեքսիկայում հրաբխի ժայթքումը (տեսանյութ)