Բրիտանացի ջրասուզորդը Հյուսիսային ծովում 10.000 տարվա անտառ է հայտնաբերել (լուսանկարներ)
Բրիտանացի ջրասուզորդ Դոն Ուոթսոնը Հյուսիսային ծովում՝ Նորֆոլքի ափերից մոտ 300 մ հեռավորության վրա, անտառ է հայտնաբերել:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 45-ամյա կինը գտել է 10.000 տարվա պատմություն ունեցող անտառ, որն ըստ մասնագետների՝ հնարավոր է՝ ժամանակին ձգված է եղել մինչև Եվրոպա:

Կինը ծովում հայտնաբերել է հնագույն կաղնիներ, որոնք ունեն մինչև 8 մետրի հասնող հսկայական ճյուղեր: Մասնագետների խոսքերով՝ անտառն անցել է ջրի տակ սացե դարաշրջանի ժամանակ:

Ներկայում գիտնականները պատրաստվում են նորարարական տեխնոլոգիաների միջոցով ուսումնասիրել հայտնաբերված ծառերն ու հնարավորինս շատ բան պարզել կորուսյալ անտառի վերաբերյալ:













