Կույր կինը բարձրտեխնոլոգիական ակնոցի շնորհիվ տեսել է իր նորածին որդուն (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Օնտարիո նահանգի 29-ամյա բնակչուհի Քեթի Բեյթցը, ով զրկված է տեսնելու հնարավորությունից, նորարարական տեխնոլոգիաների միջոցով կարողացել է տեսնել իր նորածին որդուն:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Բեյթցը կրել է «հայ-թեք» ակնոցներ, որոնք թույլ են տվել կնոջը ծննդաբերությունից անմիջապես հետո տեսնել իր փոքրիկ հրաշքին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ակնոցները ստեղծել է eSight ընկերությունը: Նորույթը համալրված է տեսախցիկով, որը պատկերը խոշորացնում ու փոխանցում է օգտատիրոջը:

Կրողը կարող է կարգավորել պատկերի գունային խտությունն ու ստվերը, որպեսզի ավելի պարզ տեսնի:
Հայտնի է, որ ԱՄՆ-ում արդեն 140 մարդ օգտվում է այս նորույթից:











