20 լուսանկար, որոնք ցույց են տալիս աղտոտվածության մակարդակը Չինաստանում
Չինաստանը մի շարք գեղեցիկ բնական լանդշաֆտներ ու բնապատկերներ ունի, ինչպիսիք են օրինակ բրնձի լեռնային դաշտերը, դեղին ու կարմիր ծաղիկներով պատված լողափը, սակայն երկրի մյուս հատվածներում աղտոտվածությունը անլուծելի թվացող խնդիրներից է և անփոփոխ է մնում տարիներ շարունակ:
Պեկինում և մի շարք այլ շրջաններում օդի աղտոտվածությունն ու մշուշով պատված երկինքը իրական վտանգ են ներկայացնում բնակիչների առողջության համար:
Այս մասին գրում է Boredpanda.com-ը` ներկայացնելով լուսանկարներ, որոնք պատկերում են, թե ինչպես են մարդիկ ամեն օր առնչվում խիստ աղտոտվածության մակարդակի հետ:






























