Թուրքիայում Facebook-ը մասամբ կարգելափակվի
Թուրքիայի դատարանի որոշմամբ՝ երկրում մասամբ արգելափակվելու են Facebook սոցցանցի որոշ էջեր, տեղեկացնում է թուրքական Radikal- ը:
Ակնկալվում է, որ Թուրքիայում կարգելափակվեն սոցցանցի այն էջերը, որոնք իսլամի հանդեպ ատելություն են սերմանում, վիրավորում են իսլամական արժեքները և ծաղրում են Մուհամմեդ Մարգարեին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում մի շարք սոցցանցեր են փակվելու, այդ թվում՝ Twitter-ն ու Facebook-ը: Twitter-ը հրաժարվել էր կատարել Թուրքիայի պահանջը՝ որոշ հաշիվներ արգելափակելու վերաբերյալ:










