Հաքերները գողացել են ծանոթությունների կայքի մոտ 10 մլն ռուս օգտատերերի տվյալները
Հաքերները գողացել են ծանոթությունների կայքերից մեկի ավելի քան 20 մլն օգտատերերի անուններն ու գաղտնաբառերը։ Կայքի այցելուների կեսից ավելին Ռուսաստանի բնակիչներ են, հայտնում է Лента-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
Հանցագործները կարող են օգտագործել ստացված տվյալները կարևոր տեղեկություններ ստանալու համար, օրինակ՝ բանկային հաշիվների հասանելիություն։
Հաջողվել է պարզել, որ գողացված տվյալները վաճառքի են հանվել հատուկ կայքում։ Բացի այդ, հայտնի է, որ տուժած օգտատերերն օգտագործել են մոտ 345.000 տարբեր դոմենային անուններ։ Օրինակ՝ նրանցից 7 մլն-ն օգտվում է Hotmail.com փոստային ծառայությունից, 2.5 մլն-ը՝ Yahoo.com-ից և 2.3 մլն-ը՝ Gmail.com-ից։










