Այս գիշեր Երկրից ոչ հեռու խոշոր երկնաքար է անցել
Այս գիշեր Երկիր մոլորակից ոչ մեծ՝ 1.2 մլն կմ հեռավորության վրա խոշոր չափի երկնաքար է անցել, որին գիտնականները տվել են պայմանական 2004 BL86 անվանումը:
Ինչպես նշում է vz.ru-ն, ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի գիտնականների փոխանցմամբ՝ 2004 BL86-ի տրամագիծը մոտ 500 մ է: Նրանց կանխատեսմամբ՝ 2004 BL86-ի և Երկրի հաջորդ «հանդիպումը» կկայանա 200 տարուց ոչ շուտ:
ՆԱՍԱ-ի ներկայացուցիչներն ասել են, որ 2004 BL86-ի մոտեցումը որևէ սպառնալիք չի ներկայացնում Երկրի համար, սակայն գիտական մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների շրջանում:
ՆԱՍԱ-ից հայտնել են, որ հաջորդ անգամ այսպիսի մեծությամբ երկնային մարմինը նման մոտ հեռավորության վրա Երկրի կողքով կանցնի 2027թ.: Հաջորդ անգամ դա կլինի 1999 AN10 երկնաքարը:










