Bentley ընկերությունը ներկայացրել է Mulsanne սեդանի «թագավորական» տարբերակը (լուսանկարներ)

22:51 • 27.01.15

Bentley-ն ներկայացրել է Mulsanne Majestic սեդանի սահմանափակ սերիան, որը նախագծել է ապրանքանիշի քաթարյան Al Wajba  դիլեր-ընկերությունը:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` այս մոդելի բոլոր օրինակները վաճառվել են նախնական պատվերով՝ Արաբական թերակղզու երկրներում, որոնցից 5-ը` Քաթարում:


Majestic մոդելն ստացել  է փղոսկրի գույնի թափք, 21 դյույմանոց անվահեծեր` Mulline-ից: Սրահում նստելատեղերը կաշեպատ են, իսկ ապակիներին  սև վարագույրներ են քաշված: Ուղևորների համար առաջարկվում է երկու կաշվե բարձ, ձեռքի աշխատանք ներկայացնող գավաթներ, ինչպես նաև՝ սառնարան ըմպելիքների համար:


Հիշեցնենք, որ Bentley-ն կազմում է Volkswagen Group գերմանական կոնցեռնի մի մասը և մասնագիտանում է «լյուքս» դասի մեքենաների արտադրության  գործում:

 

Компания Bentley представила  королевскую  версию седана Mulsanne

 

Bentley ընկերությունը ներկայացրել է Mulsanne սեդանի «թագավորական» տարբերակը (լուսանկարներ)