Բրիտանացի միլիոնատերը միանգամից հիպերքարերի եռյակ է ձեռք բերել` 3 մլն ֆունտ ընդհանուր արժողությամբ (լուսանկարներ)
Բրիտանացի մեծահարուստ, գործարար Փոլ Բեյլին կարող է լինել առաջին անձնավորությունն աշխարհում, ում պատկանում է համաշխարհային ավտոարտադրող հսկաների հիպերքարերի եռյակը:
Ինչպես գրում է Daily Mail-ը` բրիտանացու կարողության մի մասն է կազմում McLaren P1, Porsche 918 Spyder և LaFerrari սուպերքարերի` 3 մլն ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ «սուրբ երրորդությունը»:
McLaren P1-ի սեփականատեր միլիոնատերը մեկ օրում միանգամից երկու սուպերքար է ձեռք բերել՝ Porsche-ի՝ սահմափակ քանակով արտադրված 918 Spyder մոդելը և LaFerrari-ն, որը պատվիրել էր դեռևս երկու տարի առաջ:
Մեքենաներից յուրաքանչյուրի առավելագույն արագությունը 320 կմ/ժամ-ից ավելի է, դրանք սովորական սուպերքարերից տարբերվում են իրենց արժեքով ու սահմանափակ քանակությամբ:






















