Facebook-ը հերքել է Lizard Squad հաքերային խմբի առնչությունը կայքի աշխատանքի խափանմանը
Facebook ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Lizard Squad հաքերային խումբը պատասխանատու չէ սոցիալական ցանցի աշխատանքի խափանման համար, գրում է mirror.co.uk-ը:
Facebook-ը, Instagram-ը և Tinder-ն այս առավոտյան որոշ ժամանակով հասանելի չեն եղել օգտատերերին։ Lizard Squad հաքերային խումբն էլ Twitter-ում հաղորդագրություն էր գրել՝ ստանձնելով կատարվածի պատասխանատվությունը:
Facebook-ը նշել է, որ խափանման պատճառը փոփոխություններն են եղել, որոնք սոցիալական ցանցը ներկայացրել է իր կոնֆիգուրացիոն համակարգերում:
«Սա երրորդ կողմի հարձակման արդյունք չէր, այլ տեղի է ունեցել, երբ մենք փոփոխություն ենք կատարել, որն ազդել է մեր կոնֆիգուրացիոն համակարգի վրա: Մենք արագ անցել ենք խնդրի լուծմանը, և երկու ծառայությունները կրկին 100 տոկոսով աշխատում են բոլորի համար»,- ասել է Facebook-ը TechCrunch-ի հետ զրույցում:










