Թուրքիան պատրաստվում է համակարգչային ստեղնաշարերի վրա թուրքական սիմվոլներ ավելացնել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարությունը վերջերս կայացած «Մեր քաղաքակրթության ժառանգությունը. թուրքերեն՝ հնարավորություններ և սպառնալիքներ» համաժողովից հետո որոշում է կայացրել այսուհետ արտադրվող համակարգչային ստեղնաշարերի վրա թուրքական սիմվոլներ ավելացնել, գրում է rg.ru-ն:
Երկիր ներմուծվող համակարգչային ստեղնաշարերի վրա տպված նիշերը թուրքերենում գործածության մեջ են դնում մի շարք միջազգային բառեր և տերմիններ, որոնք գաղափարներից մեկի համաձայն՝ անհրաժեշտ է փոխարինել թուրքերեն հոմանիշներով և տարբերակներով: Ինչպես, օրինակ, Enter կամ delete կոճակները:
Թուրքական մի շարք ԶԼՄ-ների համաձայն՝ արդեն բանակցություններ են տարվում ստեղնաշարեր արտադրող ընկերությունների հետ:
Թե երբ է նման փոփոխությունն իրականություն դառնալու՝ չի նշվում։










