Opera-ի հիմնադիրը ներկայացրել է Vivaldi նոր դիտարկիչը

18:10 • 27.01.15

Opera Software-ի հիմնադիրներից մեկը Յոն ֆոն Տեչները այսօր ներկայացրել է Vivaldi նոր դիտարկիչը, որը նախատեսված է սովորական համակարգիչների և նոթբուքների համար, գրում է CNET-ին հղում անելով:


Vivaldi համացանցային դիտարկիչի մշակողները պնդում են, որ հաշվի են առել օգտագործողների բոլոր ցանկությունները:


Vivaldi Technologies-ը դիտարկիչը ներկայացրել է փորձնական տարբերակով։


Նշվում է, որ նրանք փորձ են անում շահել օգտատերերի հետաքրքրությունը և հավատարմությունը մի շարք հարմարավետ ֆունկցիաներով, ներառյալ՝ Quick Commands, Notes, Speed Dials և Tab Stacks ֆունկցիաները: 

 


 

Opera-ի հիմնադիրը ներկայացրել է Vivaldi նոր դիտարկիչը