Google-ը 5.25 մլն դոլար է վճարել՝ լուսնագնաց ստեղծելու համար

12:38 • 28.01.15

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը 5.250.000 դոլար է տվել XPrize մրցույթի մասնակիցներին, որոնց հանձնարարված է լուսնագնաց պատրաստել:


Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 5 թիմեր են մրցում իրար հետ, որպեսզի արժանանան Google Lunar XPrize-ի 30 մլն դոլարանոց մրցանակային ֆոնդին:


Աղբյուրը մանրամասնում է, որ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող թիմերը պետք է այնպիսի ռոբոտ ստեղծեն, որը կկարողանա անվտանգ Լուսնի վրա վայրէջք կատարել, 500մ անցնել դրա մակերևույթով և առնվազն 2 ազդակ ուղարկի  Երկիր:


Միայն դրան հասնելուց հետո լուսնագնացը ստեղծած ընկերությունը կստանա 30 մլն դոլարը:

 

Google-ը 5.25 մլն դոլար է վճարել՝ լուսնագնաց ստեղծելու համար