Բրիտանիայի երկնքում ծիածանը «գլխիվայր շրջվել է» (լուսանկար)

12:18 • 28.01.15

Բրիտանացի Քեն Բաթլերը Ուորվիք քաղաքում ականատես է եղել բնական բացառիկ մի երևույթի ու անմիջապես լուսանկարել այն:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը,  տղամարդը տեսել է գլխիվայր շրջված ծիածան, որին նայելով տպավորություն է ստեղծվում, թե երկինքը ժպտում է երկրային էակներին:


«Ես ընկերներիս հետ նավավարում էի Էյվոն գետով, երբ պատահմամբ տեսա շրջված ծիածանը: Ուղղակի ապշեցի այդ տեսարանի վրա: Դա նույն գունավոր ծիածանն էր, որն ուղղակի շրջված էր»,- պատմել է 65-ամյա գործարարը:

 

Marvellous: The upside down rainbow - known as a circumzenithal arc - witnessed by Ken Butler hanging over the river Avon 

Բրիտանիայի երկնքում ծիածանը «գլխիվայր շրջվել է» (լուսանկար)