Renault-ը կդադարեցնի մեքենաների արտադրությունը Մոսկվայում. Ведомости

09:58 • 11.02.15

Ֆրանսիական հանրահայտ Renault մեքենաշինական ընկերության մոսկովյան գործարանը պատրաստվում է 2-3 շաբաթով դադարեցնել մեքենաների արտադրությունը:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին «Ведомости» թերթին հայտնել են քաջատեղյակ աղբյուրները:
Մասնավորապես՝ մոսկովյան գործարանը չի աշխատելու փետրվարի 16-ից մինչև մարտի 6-ը:

 

Դրա հիմնական պատճառը շուկայում պահանջարկի անկումն է, ինչը պայմանավորված է գների զգալի աճով ու կորեական ընկերությունների դիրքերի ամրապնդմամբ:

 

Ընկերության ներկայացուցիչը ևս հաստատել է, որ գործարանը ժամանակավորապես փակելու որոշման պատճառը շուկայի հետ կապված խնդիրներն են:

Renault-ը կդադարեցնի մեքենաների արտադրությունը Մոսկվայում. Ведомости