Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

09:52 • 11.02.15

Apple-ը դարձել է առաջին ամերիկյան ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցել է 700 միլիարդ դոլարը և, այդպիսով, հաստատել է աշխարհի ամենաթանկ ընկերության իր կոչումը: Այդ մասին են վկայում Nasdaq բորսայի տվյալները, գրում է lenta.ru-ն:

 

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 10-ին, աճուրդի ավարտից հետո Apple-ի բաժնետոմսերի արժեքը կազմել է 122,02 դոլար: Դա թույլ է տալիս նրա շուկայական կապիտալիզացիան գնահատել 710,7 միլիարդ դոլար: Մինչ այժմ ԱՄՆ-ի ոչ մի հանրային ընկերության չի հաջողվել գերազանցել կապիտալիզացիայի 700 միլիարդ դոլարի սանդղակը:

 

Apple-ի բիզնեսի ներկայիս գնահատականը մոտ երկու անգամ գերազանցում է Google-ինը, 8 անգամ McDonald’s-ինը և 24 անգամ՝ Twitter-ինը:

 

ԱՄՆ-ի ամենաթանկ ընկերությունների թվում Apple-ին հաջորդում է նավթային հսկա Exxon Mobil-ը, որը գնահատվում է 384 միլիարդ դոլար:

Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը