Չինացի հաքերները կոտրել են Forbes-ի կայքը. ԶԼՄ-ներ
Չինացի հաքերները կոտրել են հեղինակավոր Forbes հանդեսի կայքը` ըստ ամենայնի նպատակ ունենալով տեղեկություներ կորզել ԱՄՆ-ի մի շարք պաշտպանական ու ֆինանսական ընկերությունների վերաբերյալ:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այս մասին հայտնի է դարձել, երբ iSIGHT Partners & Invincea ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել: Նրանք, մասնավորապես, պարզել են, որ 2014թ. նոյեմբերին չինացի հաքերները որոշակի փոփոխություններ են մտցրել Forbes-ի կայքում:
Մասնագետները նախազգուշացրել են, որ հաքերների հարձակման զոհ կարող են դարձած լինել նաև այն օգտատերերը, ովքեր նոյեմբերի 28-ից մինչ դեկտեմբերի 1-ն այցելել են ամսագրի կայք:
Ըստ մասնագետների՝ կիբերհարձակման հետևում կարող է կանգնած լինել չինական Codoso հաքերային խումբը:










