Google-ը ներկայացրել է շուն-ռոբոտի (տեսանյութ)

09:00 • 11.02.15

Ամերիկյան Google ընկերությունը ներկայացրել է Spot անունով շան նման փոքր ռոբոտին, որը կշռում է 72.5 կգ և հիանալի աշխատում է թե՛ ներսում, և թե՛ դրսում, գրում է Techcrunch-ը:

 

Google ընկերությունը ձեռք էր բերել Boston Dynamics-ն անցյալ տարի, որն ուներ մի շարք ռոբոտաշինական նախագծեր:

 

Նոր ռոբոտը կարող է քայլել, վազել, ցատկոտել և բարձրանալ տարբեր տեսակի և թեքության տեղանքով, ինչպես նաև մարդու կողմից ոտքով հարվածելու դեպքում այն կարողանում է հավասարակշռությունը պահել և չընկնել: 

 

Google-ը ներկայացրել է շուն-ռոբոտի (տեսանյութ)