Վերջույթների երկարացում. կոսմետիկ վիրաբուժության նոր միտում, որի համար բժիշկը կոտրում է ոտքերի ոսկորները
Վերջույթների երկարացման վիրահատությունը մեծ տարածում վայելող նոր միտում է կոսմետիկ վիրաբուժության ոլորտում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central–ը` այս վիրահատական միջամտությունը շատերը դիտում են որպես անսպասելի և հաջողված գյուտ մարդկանց համար, ում կարճ հասակը ազդում է իրենց կյանքի և հոգեբանական ինքնազգացողության վրա: Վիրահատության օգնությամբ նրանց հասակը կարող է ավելանալ 2-3 դյույմով, սակայն դա իր գինն ունի: Խոսքը միայն թանկարժեք վիրահատության մասին չէ, քանի որ վիրահատությունից առաջ բժշկներն ստիպված են կոտրել ոտքի ոսկորները:
Ցավոտ վիրահատությունը ժամանակին կատարվում էր գաճաճությամբ տառապող մարդկանց կամ անհավասար ոտքերով ծնված երեխաների համար: Իսկ այժմ միջինից ցածր հասակ ունեցող կանայք և տղամարդիկ ավելի հաճախ են ցանկանում դիմել նման կոսմետիկ վիրահատության: Վիրահատությունն սկսվում է բժշկի կողմից հիվանդի ծնկի ոսկորները կոտրելով և դրանցում տելեսկոպիկ ձող տեղադրելով:
Ժամանակի ընթացքում ոսկորների ապաքինմանը զուգահեռ ձողը ոսկորներն իրարից ստիճանաբար տարանջատում է` օրական մեկ մմ-ով: Ոսկորների միջև բացված տարածությունը լցվում է նոր ոսկորով, նյարդերով ու մաշկով: Այս ողջ գործընթացն ավարտվում է 3 ամսում, որից հետո ևս մի քանի ամսվա ֆիզիոթերապիայից հետո հիվանդն ամբողջովին ապաքինվում է:













