Facebook-ից օգտվողները չեն գիտակցում, որ ինտերնետում են. հետազոտություն

22:51 • 11.02.15

Ըստ էության` Facebook սոցիալական կայքից օգտվելիս միլիոնավոր մարդիկ իրականում չեն գիտակցում, որ ինտերնետում են:

 

Ըստ The Independent-ի` դա են փաստում եռամյա հետազոտության արդյունքները, որ անցկացրել է Quartz կայքը:  Հետազոտությունը վերաբերում է հատկապես Հարավարևելյան Ասիայի բնակիչներին: Նրանք իրենք իրենց ավելի շատ Facebook-ի, քան ինտերնետի օգտատերեր են անվանում:

 

Աղբյուրի գնահատականով` այդ պատկերն է զարգացող շուկաներով երկրներում: Ներկայում ամբողջ աշխարհում Facebook-ի  1,4 մլրդ օգտատեր է հաշվվում:

Facebook-ից օգտվողները չեն գիտակցում, որ ինտերնետում են. հետազոտություն