Գերհզոր տեսախցիկը ցուցադրել է, թե ինչպես է եգիպտացորենի հատիկը վերածվում ադի- բուդիի (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիացի հետազոտողների իրականացրած գիտափորձի ժամանակ գերհզոր տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է եգիպտացորենի հատիկը բարձր ջերմաստիճանի տակ վերածվում ադի- բուդիի, գրում է Daily Mail-ը։
Երբ խոնավությունը գոլորշիանում է, հատիկի թաղանթը պատռվում է ձայնի արագությամբ, և այն մի կողմ է թռչում։
Նշվում է, որ հատիկի թաղանթը դժվարությամբ է պատռվում սովորական ջերմաստիճանի դեպքում, սակայն, երբ 100C-ից ավելի ներգործություն է լինում, ապա հատիկի ներսը եփում և դուրս է հրվում՝ ճեղքելով թաղանթը։
Գերհզոր տեսախցիկը, որը նկարահանում է 2.900 պատկեր մեկ վայրկյանում, հնարավորություն է տվել գիտնականներին մանրակրկիտ ուսումնասիրել երևույթը։ 












