Ժնևյան ավտոսրահում սպորտային էլեկտրական լիմուզին կներկայացվի (լուսանկարներ)

23:56 • 11.02.15

Էլեկտրական մեքենաների լիխտեյնշտեյնյան արտադրողը Ժնևի ավտոսրահում սպորտային լիմուզին կներկայացնի:


Ինչպես հաղորդում է Rbc.ru-ն` Autocar-ին հղումով, ընկերության ներկայացուցիչների խոսքով` նոր ամտոմեքենան  կկարողանա 800  կմ տարածություն անցնել շարժիչի մեկանգամյա լիցքավորմամբ:


Լիմուզինի երկարությունը 5 մետր է, իսկ ահռելի առավելագույն հզորությունը 4  շարժիչից կազմված  ամբողջ ուժային համակարգի շնորհիվ հասնում է 1075 ձիաուժի: Փոխանցման տուփը ավտոմատ է և երկաստիճան:

Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 299 կմ/ժամ: Որպես շարժիչ օգտագործվում է սեփական արտադրության nanoFlowcell սարքավորումը, որի հիմքում ընկած է ինոնային հեղուկի աշխատանքը:

Մեքենան ունակ է ավտոմատ կերպով լիաքարշակ համակարգից վերափոխվել ետնաքարշակի` որոշակի արագություն հավաքելով:


Quant F մոդելը հանրությանը կներկայանա ժնևի ավտոսրահում, որն անցկացվելու է մարտի 5-15-ը:

 

 

 

 

Ժնևյան ավտոսրահում սպորտային էլեկտրական լիմուզին կներկայացվի (լուսանկարներ)