Facebook-ն անվճար ինտերնետով է ապահովել Հնդկաստանի 6 նահանգ

11:26 • 11.02.15

Facebook ընկերությունն իր Internet.org նախագծում ներառել է Հնդկաստանը՝ անվճար ինտերնետով ապահովելով 6 նահանգ։ Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է Лента-ն։

 

«Մենք հենց հիմա թողարկեցինք Internet.org-ը Հնդկաստանում՝ 6 նահանգում ապահովելով մարդկանց անվճար ինտերնետ ծառայությամբ՝ առողջության, կրթության, աշխատանք որոնելու և շփման համար։ Ավելի քան 1 մլրդ մարդ Հնդկաստանում չունի ինտերնետի հասանելիություն, և դա նշանակում է, որ նրանք չեն կարող օգտվել այն հնարավորություններից, որոնք մեզանից շատերն իրականություն են համարում, իսկ աշխարհը զրկված է նրանց գաղափարներից»,- գրել է Ցուկերբերգը։

 

Նրա խոսքով՝ այդ նահանգների բնակիչները կստանան ավելի քան 3 տասնյակ ծառայությունների անվճար հասանելիություն, ներառյալ՝ Wikipedia, BBC-ի լուրերը, ինչպես նաև հենց Facebook-ը։

Facebook-ն անվճար ինտերնետով է ապահովել Հնդկաստանի 6 նահանգ