Գերմանական ընկերությունը ներկայացրել է իր պատմության մեջ ամենաարագընթաց BMW-ն (լուսանկարներ)

21:50 • 12.02.15

Alpina  ընկերությունը կատարելագործել է B6 xDrive Gran Coupe-ն, որը հանդիսանում է BMW M6 Gran Coupe սեդանի թյունինգային տարբերակը: Корреспондент-ի փոխանցմամբ` ընկերությունում նշում են, որ տվյալ  մեքենան ամենաարագընթացն է ընկերության պատմության մեջ:


Նորույթը ստացել է 4.4 լիտր ծավալով V8 երկտուրբո շարժիչը, որն ունի 600 ձիաուժ հզորություն: Շարժիչն աշխատում է ութաստիճան ավտոմատացված փոխանցման տուփի հետ համատեղ: B6 xDrive Gran Coupe-ն 96 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 322 կմ/ժամ:


Մոդելը համալրվել է ռադիատորի նոր վանդակաճաղերով,  ձևափոխված կապոտով, լուսադիոդային լուսարձակներով:


Մեքենայի պատվերներն ԱՄՆ-ում կսկսեն ընդունել մարտից, սակայն գինը դեռևս չի հաղորդվում:
Alpina-ն գերմանական մեքենաշինական ընկերություն է, որը մեքենաներ է արտադրում` BMW մոդելների հիման վրա: 


 

Alpina презентовала самую быструю BMW в своей истории

 

Գերմանական ընկերությունը ներկայացրել է իր պատմության մեջ ամենաարագընթաց BMW-ն (լուսանկարներ)