Եվրոպական տիեզերական գործակալությունը գործարկել է առաջին փորձարարական անօդաչու տիեզերանավը (լուսանկարներ)
Եվրոպական տիեզերական գործակալությունը արձակել է առաջին փորձարարական անօդաչու IXV տիեզերանավը` նախատեսված բազմակի գործածման համար:
Ինչպես գրում է Корреспондент-ը` BBC-ին հղումով, նոր տիեզերանավի անվանումը Intermediate eXperimental Vehicle-ի հապավումն է, որը թարգմանվում է որպես «Միջանկյալ փորձարարական սարք»:
Այս փորձարարական սարքի առաջին առաքելությունը, որը հաշվարկված էր 100 րոպեով, ընդհանուր առմամբ, հաջողությամբ է ընթացել, եթե հաշվի չառնենք մեկնարկի ուշացումը 40 րոպեով, որի պատճառը գործակալությունից դեռևս չեն բացատրել:
Vega հրթիռակրի օգնությամբ սարքը արձակվել է Ֆրանսիական Գվիանայի կոմոդրոմից դեպի ցածրադիր ուղեծիր` 450 կմ հեռավորությամբ, որտեղից էլ անմիջապես վերադարձել է` «վայրեջք կատարելով» Խաղաղ օվկիանոսում:















