Facebook-ը թույլ կտա օգտատերերին հետմահու տնօրինել սոցկայքի իրենց հաշիվները
Facebook սոցկայքը փոխել է վերաբերմունքը մահացած մարդկանց հաշիվների հանդեպ. այժմ օգտատերերը կկարողանան որոշել, թե ինչ տեղի կունենա իրենց հաշիվների հետ իրենց մահից հետո, գրում է Интерфакс-ը։
Facebook-ը օգտատերերին հնարավորություն կտա նշանակել իրենց մահից հետո հաշիվները տնօրինողներին (legacy contact), և այդ մարդը հնարավորություն կստանա սահմանափակ ղեկավարել հաշիվը՝ առանց հին գրառումները կամ լուսանկարները մշակելու հնարավորության։
Որպես այլընտրանք՝ օգտատերը կարող է հանձնարարել ընկերությանն ամբողջությամբ հեռացնել իր մասին տեղեկությունն իր մահից հետո։
Մինչ օրս Facebook-ն ավտոմատ կերպով սառեցնում էր այն օգտատերերի հաշիվները, որոնց մահվան մասին հայտնի է դառնում։ Սակայն նրանց օրինական ժառանգները հաճախ բողոքում էին նման որոշման դեմ՝ ցանկանալով ստանալ գրառումների հասանելիությունը կամ ինքնուրույն խմբագրել այն։
Նոր գործառույթը կսկսի գործել ԱՄՆ-ում այսօրվանից, հետագայում այն կտարածվի նաև այլ երկրների վրա։










