Facebook-ը կիբերանվտանգության մասնագետների համար սոցցանց է թողարկում. FT

15:37 • 12.02.15

Facebook ընկերությունը կիբերանվտանգության ոլորտում մասնագետների համար Threat Exchange սոցիալական ցանց է թողարկում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:

 

Հարթակի օգտատերերին կառաջարկեն փոխանակվել վտանգների մասին տեղեկություններով, որոնք կարող են հանգեցնել կիբերհարձակումների:

 

Facebook-ն ուժեղացնում է իր աշխատանքն այդ ոլորտում՝ համագործակցելով այլ տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնց թվում են Yahoo-ն և Pinterest-ը, նշում է թերթը:

 

Ինչպես պատմել է Facebook-ից Մարկ Հեմելը, ThreatExchange հարթակը մշակվել է համակարգի հիման վրա, որն արդեն օգտագործվել է ընկերության ներսում: Հեմելի խոսքով՝ Yahoo-ի և Pinterest-ի հետ միասին «մենք պաշտպանում ենք համացանցի բավական զգալի մասը»:

 

Թերթը նշում է, որ նոր նախագծի մեկնարկը տեղի է ունենում այն շրջանում, երբ Facebook-ը փորձում է ընդլայնել իր գործունեությունը՝ դուրս գալով ընկերների և բարեկամների հետ օգտատերերի սոցիալական շփման համար գործիքների սահմաններից:

 

 

Facebook-ը կիբերանվտանգության մասնագետների համար սոցցանց է թողարկում. FT