Ֆիթնես-թևնոցը մաշկային հիվանդության պատճառ է դարձել (լուսանկարներ)
Fitbit Surge ֆիթնես-թևնոցը կրողներից մեկը սկսել է գանգատվել դաստակի շրջանում առաջացած գրգռվածությունից, կարմրությունից, քորից, ինչի պատճառը, ինչպես պարզվել է, 250 դոլարանոց թևնոցն է, գրում է rg.ru-ն:
Նմանատիպ մի շարք հայտարարություններ են հայտնվել նաև Twitter սոցիալական ցանցում:
Նշվում է, որ մարմնի և մաշկի նման արձագանքը թևնոցին առաջին հերթին կապված է նրա հետ, որ այն սովորականից երկար ժամանակ են կրում:
Նման հետևանքների է հանգեցնում նաև թանկարժեք զարդերի երկարատև կրելը:













