ԶԼՄ-ները հայտնել են Google-ի կողմից վճարային համակարգի ստեղծման մասին

10:43 • 12.02.15

Google ընկերությունը թեստավորում է ծառայություն, որը թույլ կտա Android-սմարթֆոնների սեփականատերերին հաստատել իրենց վճարումները՝ նշելով դրամարկղում իրենց անվան սկզբնատառերը: Այդ մասին հայտնել է The Information տեխնոլոգիաների բլոգը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների, գրում է lenta.ru-ն:

 

Տեղեկությունների համաձայն՝ Plaso անվանումով ծառայությունը, որը թույլ կտա փակել ռեստորանում հաշիվը և վճարել գնումների դիմաց սկզբնատառերի օգնությամբ, այժմ թեստավորում են Google-ի աշխատակիցները:

 

Թե կոնկրետ ինչպես է աշխատում ծառայությունը, դեռ չի հստակեցվում: Սակայն խանութի ներկայացուցիչը, որն ընդունում է Plaso-ով վճարումներ, հայտնել է, որ Google-ն ինտեգրել է իր ծառայությունը խանութի վճարային համակարգին, իսկ վճարումների մասին տվյալները փոխանցվում են Google:

 

Եվս մեկ աղբյուր հայտարարել է, որ Plaso-ի օգտատերերը նույնականացվում են Bluetooth-ի միջոցով, եթե այն միացված է, ինչից հետո նրան մնում է ընդամենը հաստատել անվան սկզբնատառերը գանձապահին:

 

 

ԶԼՄ-ները հայտնել են Google-ի կողմից վճարային համակարգի ստեղծման մասին