Ցերեկը կարճատև քունը փոխհատուցում է անքուն գիշերվա հետևանքները. հետազոտություն

19:22 • 12.02.15

Ծանր անքուն գիշերվանից հետո կարճատև ցերեկային հանգիստը կօգնի կարգի բերել օրգանիզմի հորմոնային ֆոնը և զգալիորեն բարելավել մարդու ինքնազգացողությունը: Այս մասին հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով Journal of Clinical Endocrinology & Metabolism հանդեսում հրապարակված անդրադարձը:

 

Նման եզրակացության գիտնականները հանգել են` հետազոտություն իրականացնելով 11 կամավորականի շրջանում: Նրանց գիշերային քունը սահմանափակվել է երկու ժամի, ինչից հետո օրգանիզմում նորադրենալինի և ինտերլեյիկին-6-ի ավելցուկ է արձանագրվել:

 

Նորադրենալինը օրգանիզմն սկսում է արտադրել սթրեսային իրավիճակներում, շոկի, այրվածքների, նյարդային լարվածության պայմաններում: Ինտերլեյիկին-6-ը խթանում է իմունային պատասխանը, մոբիլիզացիայի է ենթարկում էներգիան, ինչն էլ հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը:

 

Նման հետևանքներով գիշերվանից հետո երկու կեսժամանոց ընդմիջումը ցերեկը օրգանիզմի ցուցիչները վերադարձրել են նորմայի մակարդակ: Գիտնականները պնդում են, որ իրենց հետազոտության արդյունքները կարող են նկատի առնել բոլոր նրանք, ովքեր տառապում են թերքնությամբ:

 

Ցերեկը կարճատև քունը փոխհատուցում է անքուն գիշերվա հետևանքները. հետազոտություն